2020 թվականի օգոստոսի 28-ին Սյունիք մարզի, Կապան քաղաքում տեղի ունեցավ քրեական գործով հերթական դատական նիստ։ Մասնավորապես՝ Գագիկ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրնեսգրիք 243.1 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա,լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձ ոչ սթափ վիճակում վարել է տրանսպորտային միջոց:
Սույն գործով, ամբաստանյալի շահերի պաշտպանությունը իրականցրեց <<MV-LAW>> ընկերության փաստաբան՝ Մուշեղ Վարդանյանը, որի արդյունքում դատարանի կողմից կայացվեց արդարացի դատավճիռ՝ ։ Գագիկ Վրեժի Ղուկասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: