Երկ - Ուրբ: 09:00 - 18:00
LawX փաստաբանական ընկերություն
Խոստումնալից սկիզբ։ Հերթական արդարացի դատավճիռ


2020 թվականի օգոստոսի 28-ին Սյունիք մարզի, Կապան քաղաքում տեղի ունեցավ  քրեական գործով հերթական դատական նիստ։ Մասնավորապես՝ Ռուբեն Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրնեսգրիք 242 հոդվածի 2-րդ մասով(պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով)՝ այն բանի համար, որ նա 17.03.2020թ-ին ժամը 06:30-ի սահմաններում վարելով <<Հոնդա Ֆիտ1.3>>մակնիշի 34 RU979 հաշվառման համարանիշի ավտոմեքենան դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, Երևան- Մեղրի միջպետական ավտոճանապարհի 209-րդ կիլոմետր հատվածում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները դուրս է եկել իր ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններից և հանդիպակած երթևեկելի ուղեմասում բախվել է <<Մերսեդես-Բենց 211CDI>>մակնիշի 34 SA 062 հաշվառման համարանիշի ավտոմեքենային,ինչի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է իր վարած ավտոմեքենայի ուղևորուհի`Ս.Խաչատրյանի մահը:

Սույն գործով,  ամբաստանյալի շահերի պաշտպանությունը իրականցրեց   <<MV-LAW>> ընկերության փաստաբան՝ Մուշեղ Վարդանյանը, որի արդյունքում դատարանի կողմից կայացվեց արդարացի դատավճիռ՝ Ռուբեն Մովսիսյանի նկատմամբ նշանակվեց ազատազրկում 1 (մեկ) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով։ Եվ  ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով։ 


Հետադարձ կապ
Մենք սոց ցանցերում
Կայքը պատրաստվել է    The Code   կողմից